Միջազգային 

Մոգերինին դեմ Է Ուկրաինայի պատճառով ՌԴ-ի հետ ԵՄ-ի հետագա առճակատմանը

analitik.am

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես Է եկել Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Եվրամիության եւ Մոսկվայի միջեւ առճակատման դադարեցման օգտին: Այդ մասին դեկտեմբերի 29-ին հաղորդել Է բրյուսելյան EUobserver Էլեկտրոնային պորտալը:

«Ես հաճախ եմ խոսում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, եւ հայացքների լիակատար միասնություն կա ճգնաժամի վերաբերյալ… բոլորը ցանկանում են դուրս գալ առճակատումից»,-ինտերնետ-ռեսուրսը մեջբերել Է եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքը:

Մոգերինին ասել Է, թե՝ «նույնիսկ Կիեւում բոլորը հարց են տալիս՝ երբ Է վերջ դրվելու հակամարտությանը Ուկրաինայի արեւելքում»:

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները հունվարի 19-ին Բրյուսելում քննարկվելու են Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպմանը. այդ ժամանակ Էլ «ռազմավարական» բանավեճ Է սպասվում ԵՄ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների հարցի շուրջ:   

Ինչպես տեղեկացնում են Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները, Եվրամիության երկրներից Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին հանդես են գալիս Ավստրիան, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան, Իտալիան եւ Ֆրանսիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից