Միջազգային 

Ռուսաստանը ԻՊ-ին ու Ջեբհաթ ան-Նուսրային ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի գերագույն դատարանը ԻՊ-ին ու Ջեբհաթ ան-Նուսրային ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ ու արգելել վերջիններիս գործունեությունն իր տարածքում:

Ռուսաստանի գերագույն դատարանի որոշմամբ, ԻՊ-ն ու Ան-Նուսրան ընդգրկվել են ահաբեկչական կազմակերպությունների շարքն ու նրանց հետ յուրաքանչյուր գործողություն այսուհետ կբնութագրվի որպես քրեական հանցագործություն:

Գերագույն դատարանը հրապարակել է  որոշման ընդհանուր դրույթները, քանի որ դատավարությունն ընթացել է դռընդփակ:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը, Իսլամական պետություն խմբավորումը ներկայումս դարձել է ահաբեկչական արմատական շղթայի հիմնական կորիզն ու ապագայում ընդլայնվելու լայն հնարավորություններ ունի, որի շարքերում ներկայումս մարտնչում են ավելի քան 70 հազար իսլամականներ:

Հատկանշական է, որ սկզբնական շրջանում ԱՄՆ-ը արմատական այս խմբավորումներին ցուցաբերել է ֆինանսական ու ռազմական օժանդակություն Սիրայի դեմ մղվող պայքարում:

Նույն շարքից