Միջազգային 

Պուտինի ու Պորոշենկոյի հանդիպումը նախատեսված է 2015թ.-ի հունվարի 15-ին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևում անցկացված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել Մինսկյան պայմանավորվածությունների կատարման գործընթացում, սակայն իրենք պնդում են, որ կյանքի կոչվեն դրանց բոլոր կետերը: Նա հիշեցրել է, որ բանակցությունների մինսկյան ձևաչափը նախատեսում է Ուկրաինայի, Ռուսաստանի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների շփման խմբի հանդիպումներ. «Դա միակ ձևաչափը չէ: Մենք նաև նախատեսում ենք վերադարձ կատարել ժնևյան ձևաչափին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու ԵՄ-ի ղեկավարության՝ Ժան Կլոդ Յունկերի ու Դոնալդ Տուսկի մասնակցությամբ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել ուկրաինական խաղաղության բանակցություններին մասնակցելու համար»:

 Պորոշենկոն հավելել է, որ 2015 թվականի հունվարի 15-ին Աստանայում պլանավորված է «Նորմանդական ձևաչափով» հանդիպում՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ. «Իմ դիվանագիտական տարին կմեկնարկի հունվարի 15-ին, Աստանայում, ուր կանցկացվի «նորմանդական ձևաչափով» հանդիպում»: 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից