Միջազգային 

Մեծ Բրիտանիայում հրապարակվել է Ռեյգանի հետ Թետչերի նամակագրությունը Գորբաչովի մասին

analitik.am

Մեծ Բրիտանիայում հրապարակվել են 30-ամյա վաղեմության փաստաթղթեր, որոնցում առկա է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերի նամակագրությունը Միխայիլ Գորբաչովի մասին: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:

«Նա իր վարվեցողության մեջ համեմատաբար բաց է և խելացի: Նա սիրալիր է, ունի իր հմայքը և հումորի զգացում: Ես կարծում եմ, որ նա մարդ է, ում հետ կարելի է գործ ունենալ: Նա ինձ դուր եկավ»,- գրել է Թետչերը Ռեյգանին՝ Գորբաչովի հետ առաջին հանդիպման մասին:

Թետչերը, սակայն, նամակում հավելել է, որ Գորբաչովը հաստատ պատրաստ չէր այն հարցաքննությանը, որը նրա համար կազմակերպել էր «երկաթե լեդին»:

Նույն շարքից