Տնտեսություն 

Բելառուսը խրախուսում է Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները

 

Բելառուսը՝ որպես Մաքսային Միության անդամ, կկատարի իր պարտականությունները և թույլ չի տա Արևմուտքից իր տարածքով այն ապրանքներից ներմուծել Ռուսաստան, որոնց ներմուծումը դեպի դեպի այդ երկիր արգելված է: Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Նա նշել է, որ ինքը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն իսկ պայմանավորվել են այդ մասին:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից, Եվրոպական Միության երկրներից, Կանադայից, Ավստրալիայից ու Նորվեգիայից որոշ ապրանքների ներմուծումը ՌԴ մեկ տարով արգելվել է այս տարվա օգոստոսի 7-ից: Մասնավորապես՝ Ռուսաստան այժմ արգելվում է ներմուծել մսամթերք, պանիր ու կաթնամթերք, մրգեր ու այլ ապրանքատեսակներ:


Այս կերպ ռուսական կողմը պատժամիջոցների լեզվով պատասխանում է իր դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանած կամ այս որոշմանը միացած երկրներին: Ըստ Ռուսաստանի դեմ որոշման՝ պատժամիջոցներ են սահմանվել Банк Москвы-ի, ВТБ-ի, Россельхозбанк-ի, ինչպես նաև՝ Միացյալ նավաշինական կորպորացիայի նկատմամբ:

Նույն շարքից