Միջազգային 

ԱՄՆ-ը Ինդոնեզիա է ուղարկում էսկադրոնային ականակիր

analitik.am

Ինդոնեզիան դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով օգնել անհետացած Air Asia ավիաընկերության ինքնաթիռի որոնման հարցում: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեին:

«Մենք ստացել ենք ինքնաթիռի որոնումների վերաբերյալ օգնության հարցում: Այժմ մենք քննարկում ենք այդ հարցը, որպեսզի առավել արդյունավետ միջոց գտնենք այն իրականացնելու համար»,- ասել է Ռատկեն:

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաստատել են, որ կուղարկեն Sampson էսմինեցը՝ անհետացած Airbus 320-200-ի որոնման համար: Նշվում է, որ այն Ինդոնեզիայում կլինի դեկտեմբերի 30-ի երեկոյան:

Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները համագործակցում են Ինդոնեզիայի կառավարության հետ՝ անհետացած ինքնաթիռը գտնելու նպատակով օգնության հավելյալ ուղիներ որոնելու համար:

Ավելի վաղ Պենտագոնի մամլո քարտուղար, կոնտր ծովակալ Ջոն Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ը կարող է հատկացնել օդային, ծովային և ստորջրյա միջոցներ՝ անհետացած ինքնաթիռի որոնման համար:

Նույն շարքից