Միջազգային 

Ռուս ընդդիմադիր Նավալնին դատապարտվել է 3.5 տարվա պայմանական ազատազրկման

analitik.am

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանն այսօր «Իվ Ռոշեի» գործով մեղադրական վճիռ է կայացրել։ Գործով անցնող ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին և նրա եղբայր Օլեգը մեղավոր են ճանաչվել  ընկերության միջոցների յուրացման համար, հայտնում է lenta.ru-ն։

 

Դատարանի վճռի համաձայն՝ Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 3.5 տարվա պայմանական ազատազրկման, Օլեգ Նավալնին՝ 3.5 տարվա ազատազրկման։

 

Ալեքսեյ Նավալնին նաև պետք է 500.000 ռուբլու չափով տուգանք վճարի։

 

Քննության վարկածով՝ Նավալնի եղբայրները 2008-2013 թվականներին խարդախ ճանապարհով ընկերությունից ավելի քան 26.7 մլն ռուբլի գումար են հափշտակել։

Նույն շարքից