Միջազգային 

ԱՄՆ-ն նավթային պատերազմ է տանում Ռուսաստանի և Վենեսուելայի ոչնչացման համար. Մադուրո

analitik.am

ԱՄՆ-ն Վենեսուելայի և Ռուսաստանի դեմ պատերազմ է տանում՝ նավթի գները նվազեցնելու ճանապարհով, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է Взгляд-ը:

 

«Տեղի է ունենում պլանավորված պատերազմ Ռուսաստանը ոչնչացնելու համար, բայց ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Վենեսուելան թույլ չեն տա իրենց ձեռքերը կապել, մենք կպայքարենք, նրանք մեզ չեն կարող հաղթել, հանգիստ եղեք»,- Մադուրոյի խոսքերն է մեջբերում Globovision ալիքը:

 

Նրա խոսքով՝ երկուշաբթի վենեսուելական նավթի բարելի գինը հասել է 48 դոլարի, սակայն սեպտեմբերին եղել է 95 դոլարի սահմաններում:

 

«Ինչպես հայտարարել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, դա նաև փորձ է ոչնչացնել Վենեսուելան, որպեսզի փորձել այն գաղութացնել և ոչնչացնել նրա անկախությունը, մեր հեղափոխությունը, որպեսզի տնտեսական կոլապս փորձեն ստեղծել»,- ասել է երկրի ղեկավարը:

Նույն շարքից