Միջազգային 

Ուկրաինայում ավելի քան 500 բնակավայր մնացել Է առանց ԷլեկտրաԷներգիայի

analitik.am

Ուկրաինայում ավելի քան հինգ հարյուր բնակավայր դեկտեմբերի լույս 30-ի գիշերը առանց ԷլեկտրաԷներգիայի Է մնացել վատ եղանակի պատճառով: Այդ մասին  հայտնել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:


«Դեկտեմբերի լույս 30-ի գիշերը բարդ եղանակային պայմանների պատճառով (մերկասառույց, քամու փոթորկալի պոռթկումներ, թաց ձյան կպչում), Էլեկտրահաղորդման գծերի պաշտպանության համակարգի գործարկման պատճառով տեղի Է ունեցել տասը մարզերի 516 բնակավայրերի հոսանքազրկում»,- ասված Է հաղորդագրության մեջ:


Նախօրյակին ձյան տեղումների պատճառով կազմալուծվել Է երթեւեկությունը Օդեսայում, Ուկրաինայի հարավային մի շարք տարածաշրջաններում ստիպված են եղել փակել մայրուղիները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից