Միջազգային 

Սերբիայի բնակչության հիշողությունում ընդմիշտ կմնան ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները

analitik.am

Ռուսաստանում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը հայտարարել է, որ Սերբիայի բնակչության հիշողությունում ընդմիշտ կմնան ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները:

Դիվանագետը նշել է, որ 15 տարի առաջ մոտ 20 երկրներ ռմբակոծում էին Հարավսլավիան, իսկ Բելգրադը վերածվել էր փլատակների, ուստի իր երկիրը երբեք չի մոռանա ՆԱՏՕ-ի ագրեսիան, որ իրականացվեց 1999թ.-ին:

Ըստ նրա՝ դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ոչ մեկը չի խոստովանել իր սխալը, ոչ մի պետական պաշտոնյան չի արձագանքել այդ չարագործությունների մասին:

 

Նրա խոսքերով, Սերբիան կշարունակի տնտեսական հարաբերությունները եվրոպական երկրների հետ, սակայն երբեք չի ընդունի Կոսովոյի անկախությունն, որը համարվում է Սերբիայի պատմամշակույթային անբաժանելի մասը:

Նույն շարքից