Միջազգային 

Պուտինը հիմարացրեց արեւմտյան ֆինանսական շնաձկներին

analitik.am

Ռուսաստանը իրականացրել է անսպասելի շախմատային քայլ՝ ռուբլու անկման շնորհիվ կարողացել հետ վերադարձնել իր ակտիվների մեծ մասն, որոք գտնվում էին արտասահմանյան սեփականատերերի ձեռքում՝ միաժամանակ ստանալով 20 միլիարդ դոլարի եկամուտ:

Նախկինում գազից ու նավթից ստացվող շահույթի կեսը ոչ թե բյուջե էր գնում, այլ մտնում արտասահմանցիների գրպանը: Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով ռուսական ռուբլին արագ անկում գրանցեց, սակայն Կենտրոնական բանկը գրեթե ոչինչ չձեռնարկեց: Արդյունքում ստեղծվեց տպավորություն, որ Ռուսաստանը անհրաժեշտ ֆինանսների չի տիրապետում: Դրան հետեւեց ռուսական էներգետիկ կազմակերպությունների ակտիվների անկումն, որի արդյունքում օտարերկրյա շնաձկները սկսեցին վաճառել իրենց մասնաբաժինները:

Պուտինը սպասեց մի ողջ շաբաթ, այնուհետեւ գների մաքսիմալ անկպան պայմաններում կարգադրեց գնել օտարերկրացիների մասնաբաժինները: Երբ ֆինանսական շնաձկները հասկացան, որ խաբվել են, արդեն շատ ուշ էր, ուստի այժմ գազից ու նավթից ստացվող բոլոր շահույթները կման երկրում, իսկ Ռուսաստանը կպահպանի իր ոսկու ռեսուրսները:

Եվրոպական շնաձկները ընդամենը մի քանի րոպեում հիմարացվեցին Պուտինի կողմից, ով չնչին կոպեկներով գնեց նրանցից նավթի ու գազի արժեթղթերը:

 

Նույն շարքից