Միջազգային 

Յուլիա Տիմոշենկոյի դերը Ղրիմը Ռուսաստանին միանալու գործընթացում

analitik.am

Ուկրաինական քաղաքագետների կարծիքով, առանց կրակոցի Ղրիմը Ռուսաստանին միավորվելու գործընթացում իր ուրույ դերն ունի Նախկին վարչապետ ու քաղաքական բանտարկյալ Յուլիա Տիմոշենկոն:

Գաղտնիք չէ, որ Ուկրաինայում ժամանակավոր կառավարության կազմավորումից հետո, Յուլիա Տիմոշենկոն մասնակցել է ազգային անվտանգության կոմիտեի բոլոր նիստերին՝ չնայած այն բանին, որ պետական ոչ մի ղեկավար պաշտոն չէր զբաղեցնում:

 

Յուլիա Տիմոշենկոն ոչ պաշտոնապես գլխավորում էր Ղրիմի պաշտպանությունն ու վերահսկում ուկրաինական ուժայինների այդ տարածաշրջանում: Նա որոշակի ազդեցություն ուներ նաեւ Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Տուրչինովի նկատմամբ, ով նրա համախուհներից էր: Սակայն Ղրիմի հանձնումից հետո Տուրչինովն ու Յացենյուկը խզեցին նրա հետ բոլոր կապերը:

 

Կառավարության աղբյուրների վկայությամբ, Յուլիա բանտարկությունից ազատվելուց հետո բազմիցս այցելել է Մոսկվա, ու հետեւություն, որ Ղրիմի հանձնումը պատահական չէր: Դա նրա ազատության փրկագինն էր, քանի որ Ռուսաստանում նա դեռեւս գտնվում էր հետախուզման մեջ ու նրա հանդեպ քրեական գործ էր հարուցված: Ուստի Մոսկվան կարող էր ամեն պահ ուկրաինական իշխանություններից պահանջել իրենց հանձնել նախկին վարչապետին, որոնք ստիպված պետք է լինեին բավարարել հայցը:

Նույն շարքից