Միջազգային 

Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիները

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ուրբաթ օր կայացել է Ռուսաստանի արտգործնածարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Գերմանիայի, Ֆրանսիայի ու Ուկրաինայի արտգործնախարարների հետ:

Կողմերը քննարկել են  Ուկրաինայի հարավ-արեւելքում ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիները, ու գտել, որ այդ առիթով հասունացել է  կոնտակտային խմբի հանդիպման անհրաժեշտությունը:

Բացի այդ, կողմերը կարեւորել են նորմանդական ձեւաչափում կոնսուլտացիաների անցկացումը տարբեր մակարդակներում:

 

 

 

Նույն շարքից