Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Լիբանանում ահաբեկիչները պատանդ են վերցրել 13 քրիստոնյա եգիպտացիների:
Ինչպես հայտնում է Sky News Arabia, հեռուստաընկերությունը, ահաբեկչական գործողությունը իրականացվել է Ալ-Քաիդայի հետ համագործակցող Անսար աշ-Շարիա խմբավորման զինյալները, ովքեր հարձակում են գործել Լիբիայի նախկին նախագահ Քադաֆիի ծննդավայր Սիրտե քաղաքի տներից մեկի վրա, որտեղ ապրում էին արտագնա աշխատանքի եկած քրիստոնյա եգիպտացիներ:
Զինված ահաբեկիչները ներխուժելով բնակելի շինություն, գերել ու անհայտ ուղղությամբ տարել են իրենց զոհերին: Քրիստոնյաների մի մասին հաջողվել է փախչել:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում արդեն պատանդ են վերցվել ընդհանուր առմամբ 20 քրիստոնյա եգիպտացիներ, որոնք Լիբիա են ժամանել Կահիրեի մոտ գտնվող Սամալյուտ քաղաքից: