Միջազգային 

AirAsia Indonesia Ավիաընկերության օդաչուի արյան մեջ հայտնաբերվել է թմրանյութ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, AirAsiaIndonesia ավիաընկերության աշխատակցին հետացրել են աշխատանքից՝ նրա արյան մեջ թմրանյութ հայտնաբերելու պատճառով:

Թեստը իրականացվել է, երբ օդաչուն իրականացնում էր չվերթ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից դեպի Բալի կղզի: Ուստի նրան առժամանակ հեռացրել են աշխատանքից՝ մինչ հետագա գործողությունների իրականացումը:

 

Օդաչուն պնդել է, որ բավականին տեւական ժամանակահատվածում ընդունել է գրիպի ու մրսածության դեմ օգտագործվող Actifed դեղորայքը, որի բաղադրության մեջ կարող է լինել ցավազրկող մորֆիի որոշակի քանակություն:

Ուստի իրավապահները որոշել են անցկացնել կրկնակ հետազոտություն:

 

 

Նույն շարքից