Միջազգային 

Ուկրաինական պատգամավորներին բյուջեի նախագծի փոխարեն տվել են դատարկ թղթեր

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ուկրաինական պատգամավորներին բյուջեի նախագծի փոխարեն տվել են դատարկ բլանկներ դրանք ստորագրելու համար: Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած  «Բոտկիվշչինա» կուսակցության պատգամավորները հրաժարվել են ստորագրել դատարկ փաստաթուղթը:

Տիմոշենկոն հայտնել է, որ երբ երկրի վարչապետն իրենց ներկայացրեց բյուջեի նախագիծն, ապա պատգամավորները նրանից խնդրեցին որոշակի ժամանակ բյուջեի ծախսերի ծանոթանալու համար:

Իր հերթին Յացենյուկը ասել էր, որ բյուջեում մեկ ամսից կկատարվեն փոփոխություններ:

Տիմոշենկոյի բնորոշմամբ իր ֆրակցիան երբեք չի ստորագրի դատարկ փաստաթղթի տակ:

Հիշեցնենք, որ վարչապետի ներկայացրած բյուջեի նախագիծը քննադատվել է հասարակության ու պատգամավորների կողմից:

Նույն շարքից