Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը զինված ահաբեկիչների խմբավորումը հարջակում է գործել Լիբիայի արեւմուտքում գտնվող զինվորական պահակակետի վրա, որի արդյունքով զոհվել է 17 մարդ:
Հարձակումը տեղի է ունեցել Սուքնա քաղաքում, որի արդյունքում սպանվել են 14 զինծառայողներն ու 3 քաղաքացիներ: Ահաբեկիչները զավթել են 3 զինվորական ավտոմեքենա:
Հարձակման պատասխանատվությունն իր վրա դեռեւս ոչ մի խմբավորում չի վերցրել:
Հիշեցնենք, որ նմանատիպ հարձակում Լիբիայում գրանցվել էր նախորդ շաբաթ, երբ էլեկտրակայանի վրա գրոհի ընթացքում սպանվել էր 19 զինծառայողներ: