Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տալիս է անօգուտ խոստումներ եւ ոչինչ չի ձեռնարկում երկրի քաղաքական կուրսւ փոփոխման ուղղությամբ: Ակդ մասին հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը, նշելով, որ նախագահը հավանաբար խիզախություն չունի նման փոփոխություններ իրականացնելու համար:
Նրա խոսքերով Օլանդը ամանորյա իր ուղերձում խոստացավ միջոցներ ձեռնարկել գործազրկությունն երկրում կրճատելու համար, այնինչ ֆրանսիացիները դեռեւս ընտրություններին պահանջում էին երկրի քաղաքական կուրսի փոփոխություն իրականացնել:
Նրա կարծիքով նախագահն իր ու ժողովրդի միջեւ անջրպետը հաղթահարելու համար պետք է քաղաքական կամք դրսեւորի ու Ֆրանսիային ու ֆրանսիացիներին վերադարձնի ազատությունն, որ նրանք կորցնում են: