Միջազգային 

Օբաման արագացրեց ամերիկյան հեգեմոնիայի մայրամուտը

Մի շարք վերլուծաբանների կարծիքով նախորդ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ի միջազգային արենայում ունեցած ազդեցությունը գնալով նվազում է: Սպիտակ տունը հիմնականում զբաղված է փաստերի մեկնաբանությամբ, այլ ոչ թե դրանց կազմավորմամբ: Ուստի, ակնհայտ է դառնում՝ ԱՄՆ-ը կորցրել է իր վերահսկողությունը միջազգային գործընթացների նկատմամբ:

Այդ են վկայում 2014թ.-ի առանցքային իրադարձություններում սպիտակ տան շատ հաճախ ոչ ադեկվատ որոշումներն ու հայտարարությունները: Օրինակ Օբամայի հայտարաությունից հետո, որ ահաբեկչության դեմ պայքարն ավարտվել է ու վերջապես կարելի է թողնել Մերձավոր արեւելքը նման էր փուչիկի, քանի որ ընդամենը մի քանի շաբաթ անց Իսլամական պետության զինյալները ներխուժեցին Իրաք: Ներկայումս ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ը որեւէ նպատակային ստատեգիա չի մշակել, մինչդեռ այն վերածվում է ամենաազդեցիկ ահաբեկչական կազմակերպությանն ողջ պատմության ընթացքում:

Փորձագետների կարծիքով առաջիկայում կնվազի նաեւ ԱՄՆ-ի դերը միջազգային տնտեսական համակարգում: Երկարաժամկետ հեռանկարները առաջիկայում ԱՄՆ-ի գերակայությամբ չեն ընթանա, իսկ դոլարը կկորցնի իր նախկին նշանակությունը:

Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանի ու Եվրոպայի հետ հարաբերություններին, ապա Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից առանձնապես տուժում են ԵՄ-ն անդամ երկրները, ուստի անտեսել իրողությունն, որ վերջիններս կփոխեն իրենց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ բավականին հավանական է:

 

Նույն շարքից