Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, արմատական ահաբեկչական Բոկո հարամ խմբավորման ահաբեկիչները Նիգերիայի հյուսիս- արեւելքում գրավել են Բագա քաղաքը, ինչպես նայեվ իրենց վերահսկողության տակ են վերցրել այնտեղ գտնվող ռազմաբազան:
Հարձակումը ուղեկցվել է խաղաղ բնակչության մասսայական սպանություններով, քաղաքը հրդեհվել է՝ խուճապ առաջացնելով մարդկանց շրջանում:
Հիշեցնենք, որ ռազմաբազան օգտագործվել է միջազգային ուժերի կողմից, որոնք նպատակ ունեին դիմագրավել ահաբեկիչներին: Սակայն հարձակման հետեւանքով նրանք լքել են ռազմաբազան: