Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իրաքի անվտանգության ուժերը երկրի հյուսիսում գտնվող Սալահ-էդ-Դին պրովինցիայում ոչնչացրել են ԻՊ-ի 30 գրոհայինների:
Իրաքի զինված ուժերին օժանդակել են հյուսիսային մի շարք ցեղախմբերի աշխարհազորայինները, իսլամականները ոչնչացվել են Բայջի քաղաքի մոտակայքում՝ մարտի դաշտում թողնելով 3 զրահամեքենա: Իրավապահների շարքերում կորուստներ չկան:
Հիշեցնենք, որ մշակված ստրատեգիայի բացակայության պայմաններում ներկայումս ցամաքային մարտեր ԻՊ-ի դեմ մղում են Իրաքի ու Սիրայի կառավարական ուժերը, քուրդ ու արաբ աշխարհազորայինները, ինչպես նաեւ Իսլամական ճակատի ու Ան-նուսրայի գրոհայինները: