Միջազգային 

Լիտվան ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Լիտվան ուկրաինական բանակին ռազմական օգնություն է տրամադրել:

Լիտվայի պաշտպանության նախարար Յուազաս Օլյակասը հայտնել է, որ լիտվական կողմը բավարարել է Պորոշենկոյի խնդրանքն ու նրան տրամադրել ռազմական օգնություն , միաժամանակ ավելացնելով, որ Լիտվան օժանդակում է Ուկրաինային ու այսուհետ կշարունակի ռազմական առաքումները:

Ավելի վաղ Պորոշենկոն հայտնել էր, որ Լիտվան Ուկրաինային  տրամադրել է  զինվորական տաք հագուստ, կոշիկներ: Նա նաև նշել էր, որ սպասվում են նոր առաքումներ Կանադայից ու Լեհաստանից:

Ավելացնենք, որ 2014թ.-ի նոյեմբերին Լիտվայի ու Ուկրաինայի միջեւ ստորագրվել էր ռազմա- տնտեսական բնագավառում համագործակցության համաձայնագիր:

Նույն շարքից