Միջազգային 

Սաուդիան Արաբիայում ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել են երկու սահմանապահներ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Սաուդյան Արաբիայի սահմանապահների վրա հարձակում է ձեռնարկվել: Ինչպես հայտնել են երկրի արտգործնախարարությունից, հարձակումը եղել է  իսլամական գրոհայինների կողմից՝  Իրաքի սահմանակից Արար քաղաքի մոտակայքում:

Հայտնի է, որ գրոհայինները կրակ են բացել սահմանապահ ուղեկալի ուղղությամբ, որից հետո պատասխան կրակ է բացվել: Սահմանապահներին հաջողվել է գերել գրոհայիններից մեկին, սակայն վերջինս գործի է դրել իր վրա տեղադրված պայթուցիկ սարքը, ինչի  հետեւանքով երկու սահմանապահներ զոհվել են:

Հիշեցնենք, որ 2014թ-ից Սաուդիան թագավորությունը սկսել էր իր 900 կմ երկարությամբ հյուսիսային սահմանի պաշտպանությունը՝ կապված տարածաշրջանում իսլամականների աշխուժացման հետ:

 

Նույն շարքից