Միջազգային 

Հզոր պայթյուն Եմենի մայրաքաղաքում

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Եմենի մայրաքաղաք Սանայի արեւմտյան շրջանում հնչել է ուժգին պայթյուն: Պայթյունի նշանակետը եղել է Անսար Ալահ շիա խմբավորման շինությունը: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություն  դեռեւս չկա:

 

Հունվարի 4-ին պայթուցիկ սարք էր գործի դրվել նաեւ Դամար բնակավայրի տներից մեկում,  որտեղ բնակվել են շիա մահմեդականներ: Արդյունքում մահացել էր 4 մարդ, 25-ը՝ վիրավորվել: Տեղեկությունների համաձայն,  մահացել էր մեկ տեղացի լրագրող:

 

Ավելի վաղ շիաների ղեկավար Աբդել Մալիքը հայտարարել էր, որ իրենք չեն ընդունում ֆեդերատիվ ռեֆորմների համաձայնությունը և  իր համախոհներին  կոչ էր արել մերժել այդ նախագիծը:

 

Նույն շարքից