Միջազգային 

Լիբիայի օդուժը ռմբակոծել է հունական նավթային տանկերը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Լիբիայի ռազմաօդային ուժերը հարձակում են գործել Լիբերիական դրոշի ներքո նավարկող հունական նավթային տանկերի վրա, որի  արդյունքում մահացել են երկու նավաստիներ, իսկ երկուսն էլ՝ վիրավորվել:

Դեպքը տեղի է ունեցել Լիբիայի Դերնա նավահանգստում, հարվածը հասցվել է այն ժամանակ,  երբ նավը դուրս էր գալիս նավահանգստի տարածքից: Այս քաղաքում է գտնվում այն  ահաբեկիչների ռազմաբազան, ովքեր  իրենց հավատարմությունն են հայտնել Իսլամական պետությանը:

Նավի անձնակազմում եղել են  26 նավաստի , որոնցից 21-ը Փիլիպինների քաղաքացի են, երեքը՝ Հունաստանի, իսկ մեկը՝ Ռումինիայի:

Լիբիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ նավը ռմբակոծվել է, քանի որ վերջինիս անձնակազմը հրաժարվել է կատարել խարիսխ գցելու հրամանը:

Նույն շարքից