Միջազգային 

Իրաքի Անբար պրովինցիայում զոհվել են 23 զինծառայողներ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իրաքի արեւմուտքում գտնվող Անբար պրովինցիայում պայթյունների ու բախումների ընթացքում զոհվել են երկրի անվտանգության 23 զինծառայողներ:

Պայթյունը իրականացրել է մահապարտ-շահիդը Ալ-Ջուբրա մզկիթի տարածքում, որտեղ տեղաբաշխված էին ջիհադականների հակառակորդները: Պայթյունին հետեւել է բախումներն, որի արդյունքում սպանվել են 23 իրավապահներ, իսկ 13-ը՝ վիրավորվել են:

 

Հիշեցնենք, որ Իրաքի ու Սիրայի տարածքում հիմնավորված Իսլամական պետություն խմբավորումը ներկայումս ամենավտանգավոր ահաբեկչական կազմակերպությունն է աշխարհում: ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները դեռեւս չունեն ռեալ ստրատեգիա նրանց դեմ պայքարելու առումով: Հիմնական դիմադրությունը նրանց դեմ մղվող պայքարում ցուցաբերում են Սիրիայի ու Իրաքի կառավարական ուժերն ու քրդական աշխարհազորայինները, դաշնակիցները հիմնականում օդուժի օգնությամբ ռմբակոծում են գրոհայինների դիրքերը:

 

 

 

 

Նույն շարքից