Միջազգային 

«Խաղաղասեր» ուկրաինական բանակը. Պորոշենկոն զինվորականներին է հանձնել 4 ինքնաթիռ ու 140 հաշվարկ ռազմական տեխնիկա

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Պորոշենկոն մասնակցել է ավելի քան 150 մարտական տեխնիկայի ու 4 ինքնաթիռնեիրի երկրի զինված ուժերին հանձնման հանդիսավոր միջոցառմանը: Ուկրաինակն բանակը համալրվել է Միգ-27 ու Սու-27 ռմբակոծիչներով:

Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնբասում հաստատված հրադադարը թույլ է տվել ժամանակ շահել ու վերազինել բանակը նոր սպառազինությամբ:

Իհարկե, Պորոշենկոն կարող է պարծենալ. Երկու օր է ինչ Դոնեցկն ենթարկվում է ուժայինների հուժկու ռմբակոծությանը, որի արդյունքում շարքից հանվել են 3 էլեկտակայան ու երկու գազամուղ, վիրավորվել 14 խաղաղ բնակիչներ, ավերվել բնակելի տներ:

Դոնեցկի ռմբակոծության ընթացքում կիրառվել են հաուբիցներ, ականանետներ ու հրթիռներ:

Եվ այս բոլորը հրադադարի պայմաններում: Իսկ ի՞նչ է սպասվում Դոնբասին պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում, երբ ուկրաինական բանակը համալրվում է ռազմական ինքնաթիռներով:

 

Նույն շարքից