Միջազգային 

«Աջ սեկտորի» գրոհայինները հանդես են եկել Ղիրումում ու Դոնբասում դիվերսիաներ կազմակերպելու կոչերով

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ուկրաինական արմատական ազգայնական «Աջ սեկտորի» գրոհայինները հրաժարվել են ենթարկվել երկրի պաշտպանության նախարարությանը:


Մասնավորապես, գրոհայինների լիդերներից Իգոր Մազուրը հայտարարել է, որ Ղրիմում ու Դոնբասում անհրաժեշտ է դիվերսիոն գործողություններ ծավալել:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է այդ շրջաններ ուղարկել պարտիզանական խմբեր, որոնք արդյունավետ հարվածներ կհասցնեն, կպայթեցնեն կամուրջներ ու պետական այլ կառույցներ:


Ավելի վաղ, ազգայնականները մերժել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության  առաջարկը՝ համալրելու բանակի շարքերը՝ պայմանագրային հիմունքներով:


Ինչպես հայտնել է նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը, ազգայնականներին առաջարկվել է մի շարք պայմաններ ու տարբերակներ, որոնք մերժվել են  «Աջ սեկտորի» կողմից:


Վերջում նա ավելացրել է, որ գրոհայինների օրինական ուժ մնալու ու միաժամանակ պաշտպանության նախարարությանը չենթարկվելու ցանկությունն առնվազն գիտական ֆանտաստիկայի ժանրից է:

 

 

Նույն շարքից