Միջազգային 

Նազարբաեւվը Բեռլինում հանդիպելու է Մերկելի հետ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նոսվոստի գործակալությունը, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը հունվարի 9-ի կուղեւորվի Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններ վարելու համար:

Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Էյբերտը, նշելով, որ հանդիպման ընթացքում քնարկվելու են ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերը, ինչպես նաեւ Աստանայում հունվարին բանակցությունների վերսկսումը նորմանդական ֆորմատով:

Նրա խոսքերով, դեռեւս հայտնի չէ Աստանայում բանակցությունների վերսկսման ժամանակացույցը, սակայն կարեւոր է առաջին քայլի կատարումը:

Բացի այդ, հունվարի 9-ին տեղի կունենա Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ուկրաինայի արտգործնախարարների համատեղ հեռախոսային կոնֆերանսը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետն այցելել է Բեռլին՝ Անգելա Մերկելի հետ բանակցություններ վարելու համար:

 

Նույն շարքից