Միջազգային 

Ոստիկանությունը դադարեցրել է Փարիզի Մարե թաղամասի խանութների գործունեությունը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է NTERFAX.RU գործակալությունը, Փարիզի ոստիկանության ղեկավարությունը անվտանգության նկատառումներից ելնելով, հրահանգել է դադարեցնել Մարե թաղամասի բոլոր խանութների գործունեությունը:

 

Այս թաղամասը գտնվում է քաղաքի տուրիստական կենտրոնում՝ Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրությունից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Ուրբաթ օրը անհայտ զինված մարդիկ ներխուժել էին մթերային խանութ ու պատանդ վերցրել առնվազն հինգ քաղաքացու: Պատանդներին ազատ արձակման գործողությունը դեռեւս ընթացքում է:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին հարձակման էր ենթարկվել՝ Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գրասենյակն, որի արդյունքում զոհվել էր 12 մարդ, որոնցից 8-ը լրագրողներ են, եւս 11 մարդ վիրավորվել էր:

 

Նույն շարքից