Միջազգային 

Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի դեմ իրականացված ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի դեմ իրականացված ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սիրայի ու Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» խմբավորումը:

«Սուրիա ալ-Էն» գործակալությունը հայտնում է, որ ԻՊ-ի իմամների խորհրդի ղեկավար շեյխ Աբու ալ-Անսարին Մոսուլի մզկիթներից մեկում իրականացվող ուրբաթօրյա աղոթքից հետո հայտարարել է, որ Ֆրանսիայում իրականացված գործողությունները միջազգային կոալիցիայի երկրներին հասցեագրված հաղորդագրություն է:

Մասնավորապես նա ասել է, որ Ֆրանսիայից հետո նմանատիպ գործողություններ կիրականացվեն Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում ու այլ երկրներում ու ավելացրել, որ ֆրանսիայի ահաբեկչությունը պատասխանն է այն հարձակումներին, որոնց պատճառով սպանվում են տասնյակ մոջահեդներ:

Ինչպես հաղորդել էր «Աս Սաֆիր» թերթը, Լիբանանի ու արաբական մի քանի այլ հետախուզական ծառայություններ զգուշացրել էին Փարիզի իրենց գործընկերներին նախատեսվող ահաբեկչությունների մասին:

 

 

Նույն շարքից