Միջազգային 

Ալ-Քաիդայի Եմենի խմբավորումը իր վրա է վերցրել Charlie Hebdo-ի դեմ իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը

analitik.am

Ինչպես հաղորդում է գործակալությունը, ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի դեմ իրականացված ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել  Ալ-Քաիդայի Եմենի խմբավորումը:

Այդ մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը՝ AP գործակալությանը տրված հարցազրույցում:

 

Նա նշել է, որ ահաբեկչությունը նախապես մանրակրկիտ մշակված է եղել, իսկ թիրախը պատահական չէր ընտրված:

Ահաբեկիչը հայտնել է, որ հարձակումը իրականացվել է, քանի որ Ֆրանսիան պատերազմում է մահմեդականների դեմ ու համագործակցում միջազգային կոալիցիայի ուժերի հետ:

Վերջում նա ավելացրել է, որ գործողությունը վրեժն էր այն զոհերի, որոնք սպանվել են դաշնակիցների հարվածների հետեւանքով:

Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-ը հետախուզության տվյալների Քուաշի եղբայրներից մեկը նախնական պատրաստվածություն ստացել էր Եմենի ահաբեկչական ճամբարներից մեկում:

 

Հիշեցնենք,որ ԻՊ-ի իմամների խորհրդի ղեկավար շեյխ Աբու ալ-Անսարին Մոսուլի մզկիթներից մեկում իրականացվող ուրբաթօրյա աղոթքից հետո հայտարարել է, որ Ֆրանսիայում իրականացված գործողությունները միջազգային կոալիցիայի երկրներին հասցեագրված հաղորդագրություն է:

 

 

Նույն շարքից