Միջազգային 

Միխայիլ Գորբաչով. Ուկրաինական ճգնաժամը կարող է հանգեցնել գլոբալ պատերազմի

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը միաժամանակ քննադատության է ենթարկել Ռուսաստանին ու Արեւմուտքին, նշելով, որ ուկրաինական ճգնաժամը կարող է հասցնել գլոբալ պատերազի, նույնիսկ՝ միջուկային:

Spiegel ամսագրին տրված հարցազրույցում, նա քննադատել է Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման հանգամանքը, նշելով, որ Արեւմուտքն ու ԱՄՆ-ը այլանսի ընդլայնմամբ սպառնում են եվրոպական անվտանգությանը, որի արդյունքում պաշտոնական Կրեմլը չի կարող մնալ դիտորդի դերում:

1990թ.-ի Բեռլինյան պատի քանդման գործընթացին վճռորոշ դերակատարում ունեցող Գորբաչովը քննադատել է Գերմանիայի ղեկավարությանը ուկրաինական ճգնաժամում բռնած դիրքորոշման համար:

Նրա խոսքերով, արեւմուտքը ցանկանում է Պուտինին զրկել լիիրավ իշխանությունից, իսկ դա կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել, քանի որ Գերմանիան երկրորդ համաշխարհայինի տարիների մեկ անգամ արդեն փորձել է իր ազդեցությունն ընդլայնել արեւելքում ու ստացել արժանի պատիժ:

Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում Գորբաչովը բազմիցս նշել է միջուկային պատերազմի վտանգի մասին, ու կոչ արել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու եվրոպական երկրների ղեկավարներին վերջապես նստել բանակցությունների սեղանի շուրջ ու համաձայնության գալ:

Նույն շարքից