Միջազգային 

Նիգերիայում մահապարտ –շահիդը գործի է դրել պայթուցիկ սարքը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը,Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի շուկայում 10-ամյա աղջիկը գործի է դրել պայթուցիկ սարքը:

 

Պայթյունի հետեւանքով զոհվել է 19 մարդ, կան բազմաթիվ տուժածներ:

 

Պայթյունն իրականացվել է բանուկ շուկայում` Երևանի ժամանակով 14.40-ին: Ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մի խմբավորում իր վրա դեռեւս չի վերցրել:

 

Նիգերիայում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Բոկո Հարամ խմբավորումը, որն աչքի է ընկնում ընդգծված հակաարեւմտյան դիրքորոշմամբ ու նպատակ է հետապնդում երկրում հաստատել  մահմեդական շարիաթի օրենքներ:

 

 

Նույն շարքից