Միջազգային 

Օլանդը խոստացել է պաշտպանել Ֆրանսիայի հրեաներին բանակի օգնությամբ

analitik.am

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է երկրի հրեական հաստատություններն ու սինագոգերը պաշտպանել զինված ուժերի օգնությամբ:

 

Ֆրանսիայում հրեական համայնքի ղեկավար Ռոջեր Ցուքերմանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը հավաստիացրել է, որ երկրի բոլոր հրեական դպրոցները սինագոգներն ու խանութները հարկ եղած դեպքում կպաշտպանեն զինված ուժերի ստորաբաժանումները:

Ըստ նրա Ֆրանսուա Օլանդը, Փարիզում անցկացվող միասնության երթից հետո կայցելի նաեւ հրեական սինագոգ:

 

Հիշեցնենք, որ Փարիզում անցկացվել է միասնության երթ՝ ահաբեկիչության հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների հիշատակին, որին մասնակցել են մի շարք երկրների պատվիրակություններ:

Նույն շարքից