Միջազգային 

Բեռլինում ցուցարարները սուլոցներով են դիմավորել Յացենյուկի կորտեժին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է  LifeNews հեռուստաընկերությունը, չնայած այն հանգամանքին, որ Գերմանիայի իշխանություններն այդպես էլ մեկնաբանություն չտվեցին ուկրաինական վարչապետի հայտարարություններին, Բեռլինի բնակչությունն իր դիրքորոշումն հայտնեց նմանատիպ հայտարարություններին:

Հուվարի 10-ի Բունդեստագի մոտ հավաքված ցուցարարներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցրին Դոնբասում ռազմական գործողությունների իրականացման դեպ՝  պահաջելով դադարեցնել ռազմական հակամարտությունը: Ակցիայի մասնակիցները հանդես եկան նաեւ հակաֆաշիստական ու հականատոյական լոզունգներով, իսկ Յացենյուկի կորտեժին դիմավորեցին «Ֆաշի՛ստ, ֆաշի՛ստ»  վանկարկումներով ու սուլոցներով:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը հայտարարել էր, որ իրենք դեռեւս չեն մոռացել խորհրդային զորքերի Գերմանիա ու Ուկրաինա ներխուժման մասին, ինչպես նաեւ Պուտինին մեղադրել էր պատմության նենգափոխման ու Դոնբասի ոչնչացման մեջ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնական հարցում է ուղարկել Գերմանիայի իշխանություններին՝ խնդրելով մեկնաբանել Յացենյուկի արտահայտությունները, սակայն, դեռ պատասխան չի ստացվել:

Նույն շարքից