Միջազգային 

Հատուկ ծառայությունները զգուշացրել էին Եվրոպայում ահաբեկչական գործողությունների հավանականության մասին

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ»  պորտալը, հատուկ ծառայությունների տվյալները թույլ էին տալիս կռահել Եվրոպայում նախատեսվող ահաբեկչական գործողությունների հավանականության մասին:

Այդ մասին հայտնում է  Bild պարբերականը, նշելով, որ ամերիկյան գեներալ- լեյտենանտ Մայքլ Ֆլինը հայտարարել է, որ իրականացված հարձակումները պատահականության արդյունք չեն ու առաջիկայում հնարավոր է կրկնվեն:

Մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ջարդել էին Իսլամական պետություն խմբավորման գաղտնի կայքերից մեկը, որում տեղեկություն էր եղել, որ 4 ահաբեկչական խմբավորումներ՝ գաղթականների անվան տակ, մուտք են գործել Եվրոպայի տարածք:

Փարիզում տեղի ունեցած ոճրագործություններն ահազանգ են ողջ մայրցամաքի համար:

Սակայն ահաբեկիչների կոնկրետ գործողությունների ծրագիրը հատուկ ծառայություններին հասանելի չի եղել:

 

Նույն շարքից