Միջազգային 

Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հետախուզվում է Ինտերպոլի կողմից

analitik.am

Ինտերպոլը հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու մասին, հայտնել են կազմակերպության՝ ֆրանսիական Լիոն քաղաքում գտնվող գրասենյակից:


Վիկտոր Յանուկովիչին այսպես կոչված «կարմիր քարտ» է տրվել՝ ձերբակալման եւ Ուկրաինա արտահանձնելու հայց՝ քրեական հետապնդման կամ պատիժ կրելու նպատակով»:


Ինտերպոլի տարածած փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի նախկին նախագահը հետախուզվում է «իր երկրի հայցով»՝ «ֆինանսական միջոցների յուրացման եւ կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերի ֆինանսական միջոցների յուրացմանը մասնակցելու համար»:


Ինտերպոլը Վիկտոր Յանուկովիչի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցող անձանց կոչ է անում այդ մասին տեղեկացնել իրենց երկրի ոստիկանությանը: Այս մասին հաղորդում  է ՏԱՍՍ-ը:


Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավագովը եւս Facebook-ի իր էջում հայտնել էր, որ Ինտերպոլը  հետախուզում է հայտարարել Վիկտոր Յանուկովիչի, նրա որդու եւ Ուկրաինայի նախորդ կառավարության մի շարք այլ ներկայացուցիչների նկատմամբ:


Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան «Ռոսիյսկայա գազետայի» հետ  հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը Յանուկովիչին եւ Ուկրաինայի այլ քաղաքական գործիչներին հանձնելու  հայցեր չի ստացել: 


2014 թ. ապրիլի 16-ին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Վիկտոր Յանուկովիչի դեմ քրեական գործ էր հարուցել՝  «Իշխանության չարաշահում» հոդվածով:

Նույն շարքից