Միջազգային 

Հյուսիսային Կորեան ցանկություն է հայտնել Ռուսատանից գնել Սու-35 ռմբակոծիչներ

analitik.am

Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, ԿԺԴՀ դիմել է՝ Ռուսաստանին՝ խնդրելով վաճառել Սու-37 հրթիռային ռմբակոծիչներ: Հյուսիսային Կորիայի խնդրանքը փոխանցել է երկրի գերագույն խորհրդի քարտուղար Ցոյ Ռյոն՝ Մոսկվա կատարված այցելության ժամանակ:

Հարավկորեական լրատվամիջոցներում կարծիք է հայտնվել, որ ԿԺԴՀ-ն ի զորու է թողարկել տարբեր տեսակի սպառազինություն, սակայն ժամանակակից տեխնոլոգիաների բացակայության հետեւանքով ինքնաթիռներ չի կարող արտադրել: Միաժամանակ նշվում է, որ Ռուսաստանը չի գնա նման քայլի՝ Հյուսիսային Կորիայի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների պատճառով:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը Մոսկվա էր ժամանել 2014թ.-ի նոյեմբերին, որտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինի ու Սերգեյ Լավրովի հետ:

 

Նույն շարքից