Միջազգային 

ԻՊ-ն Սաուդյան Արաբիային սպառնացել է նոր ահաբեկչություններով

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ահաբեկչական ԻՊ խմբավորումը զգուշացրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին, որ հունվարի 5-ի սահմանային հարձակումը վերջինը չէր:

 

Հիշեցնենք, որ չորս ահաբեկիչներ կրակ էին բացել Արար սահմանային քաղաքի մոտ գտնվող պահակակետի ուղղությամբ: Հրաձգության արդյունքում սպանվել էին երկու ահաբեկիչներ, սակայն երրորդը հասցրել էր գործի դնել իր վրա ամրացված պայթուցիկ սարքը, որի արդյունքում զոհվել էին սաուդյան զինված ուժերի 4 զինծառայողներ:

 

Բացի այդ, նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը ձերբակալել էր ահաբեկչության մեջ կասկածվող 4 սիրացիների:

 

 

 

Նույն շարքից