Միջազգային 

Կլիշաս. Յանուկովիչի փոխարեն անհրաժեշտ է հետախուզում հայտարարել մայդանի կազմակերպիչների հանդեպ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ինտերպոլը Յանուկովիչի փոխարեն հետախուզում պետք է հայտարարեր մայդանի կազմակերպիչներին:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆեդերատիվ կոմիտեի սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը, նշելով, որ Ինտերպոլը վաղուց պետք է հետախուզում կազմակերպեր Կիեւում ու Օդեսայում մասսայական ոճրագործությունների կազմակերպիչների ու իրականացողների նկատմամբ:

 

Հիշեցնենք, որ նախորդ օրը Ինտերպոլը հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի ու նրա որդու, ինչպես նաեւ մի շարք այլ նախկին պաշտոնյանների նկատմամբ:

Վերջում սենատորն ավելացրել է, որ վաղ թե ուշ Ինտերպոլը հետախուղում է հայտարաելու Կիեւում անօրինական հեղաշրջում կատարելու մեղսակիցներին:

Նույն շարքից