Միջազգային 

Ավստրիայի արտգործնախարար. Սառը պատերազմն անհրաժեշտ է թողնել պատմության դասագրքերում

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԵՄ-ի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հասել են կրիտիկական կետի: Այդ մասին հայտարարել է Ավստրայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը:

Նրա խոսքերով սառը պատերազմի վտանգը հնարավոր է դառնա իրականություն:

Նախարարի կարծիքով սառը պատերազմի ուրվականի վերակենդանացման փորձերը ապսուրդային են, ուստի այն պետք է մնա պատմության դասագրքերում, քանի որ վերջին տասնամյակների ամենածանր ճգնաժամը դյուրին լուծում չունի, սակայն բլոկային մտածողությունը չի կարող իրավիճակը շտկել:

Նախարարի խոսքերով, ԵՄ-ը նախ պետք է նպաստի Ուկրաինայի բարգավաճմանը, այնուհետեւ բարելավվի հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ վերջում անհրաժեշտ է երկխոսություն ԵՄ-ի ու Ռուսաստանի միջեւ:

 

Նույն շարքից