Միջազգային 

Օբաման հանդես է եկել Իրանի դեմ նոր պաժամիջոցների կիրառման դեմ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում հանդես է եկել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման դեմ:

Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, նշելով, որ Օբաման առաջնահերթ է համարում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ վարելու համար կոնգրեսի երկու պալատներից թույլտվություն ստանալու խնդիրը:

 

Նախագահը նշել է, որ երկրի դիվանագիտական աշխատանքն ուղղված է Իրանի միջուկային ծրագրերը բացառելուն, իսկ նոր պատժամիջոցների կիրառումը կարող են բանակցությունների ընդհատման պատճառ հանդիսանալ:

 

Հիշեցնենք, որ որոշ կոնգրեսականներ չեն կիսում Օբամայի կարծիքն ու ցանկանում են նոր օրինագիծ մտցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար

 

 

Նույն շարքից