Միջազգային 

Լիբանանի անվտանգության ուժերը կասեցրել են Տրիպոլիում նախատեսվող ահաբեկչությունը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Լիբանանի անվտանգության ուժերը կասեցրել են Տրիպոլիում նախատեսվող ահաբեկչությունը՝ ձերբակալելով պայթուցիկ սարքով զինված ահաբեկչին:

Ահաբեկիչը Տրիպոլիի Մանկուբին թաղամասում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է:

Թաղամասը գտնվում է 500 մետր հեռավորության վրա այն սրճարանից, որտեղ շաբաթ օրը իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 9 մարդ, իսկ ավելի քան 40-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ: Նաբուշ անունով ահաբեկիչ- մահապարտը նախատեսում էր պայթուցիկ սարքը գործի դնել Ջեբալ- Մոխսեն թաղամասում, որտեղ բնակվում են Լիբանանի ազգային փոքրամասնություններ շիա ալավիթները:

 

Հիշեցնենք, որ Լիբանանի իրավապահները Սիրիայի սահմանային գոտում հետախուզում են հայտարարել ԻՊ-ի ու Ան-Նուսրայի ավելի քան 32 ահաբեկիչների նկատմամբ, որոնք ահաբեկչություններ իրականացնելու նպատակով Սիրայից ներթափանցել են Լիբանանի տարածք:

Նույն շարքից