Միջազգային 

ՆԱՏՕ-ի քարտուղարը Գերմանիայի կանցլերի հետ կքննարկեն եվրոպական անվտանգության խնդիրները

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կքննարկեն Եվրոպական անվտանգության կարեւորագույն հարցերը:

 

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կքննարկվեն փետրվարին Բրյուսելում ալյանսի 28 անդամ-երկրների նախատեսվող հանդիպման նախապատրաստական հարցերը, Աֆղանստանի իրավիճակն ու 2016թ.-ին Լեհաստանում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպման ժամանակացույցը:

 

Դիտորդների կարծիքով Մերկելն ու Սթոլթենբերգը նախեւառաջ կքննարկեն արեւելյան Ուկրաինայի հարցը:

Ալյանսի ղեկավարի կարծիքով, Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի մինսկյան համաձայնագրերի կատարման առումով ու ամեն ինչ անի հակամարտության խաղաղ կարգավորումն ապահովելու համար:

 

 

 

Նույն շարքից