Միջազգային 

Ռուսաստանը մեղավոր է Դոնբասում իրավիճակի սրման համար.ԱՄՆ պետդեպարտամենտ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնբասում իրավիճակի սրման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, նշելով, որ Դոնեցկի օդանավակայանի դեմ հարձակումն ու մարդատար ավտոբուսի հրետակոծումն իրականացրել են Դոնբասի անջատողականներն, որոնք հովանավորվում են Ռուսաստանի կողմից:

Հարֆը Ռուսաստանից պահանջել է կատարել մինսկյան համաձայնագրով նախատեսվող պարտավորությունները:

 

Ավելի վաղ, մարդատար ավտոբուսի հրետակոծության հետեւանքով Վոլնովախի մոտ սպանվել էր 10 խաղաղ բնակիչ, իսկ ավելի ուշ զոհերի թիվն հասել էր 11-ի:

Աշխարհազորայիններն ու ուժայինները հանդես են եկել փոխադարձ մեղադրանքներով:

 

Միաժամանակ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Դոնբասի քաղաքների ծմբակոծման ու ռուսախոս բնակչության նկատմամբ բռնություններ կիրառելու առիթով:

 

Նույն շարքից