Միջազգային 

Դոնեցկը կրկին ռմբակոծվում է

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Դոնեցկի օդանավակայանի նոր տերմինալի շրջակայքում շարունակվում են արյունալի մարտերը:

Ավդեեւկայի շրջանից ուկրաինական ուժայինները «Գրադ հրթիռայի համակարգերից ու հեռահար հրետանու միջոցով ռմբակոծում են Դոնեցկի օդանանավակայանը:

 

Գնդակոծության է ենթարկվել նաեւ Դակուչաեւսկ բնակավայրը, փակ են մի շարք ճանապարհներ, աշխարհազորայիններին հաջողվել է գրավել Սուլինովկա բնակավայրը:

Նախօրեին գրավված Նովոտոշկովկա բնակավայրն աշխարհազորայինները ստիպված են եղել թողնել, սակայն ուկրաինական ջոկատներից մեկը հայտնվել է շրջափակման մեջ: Բախմուտկայի ճանապարհին ուկրաինական ուժերը նահանջել են՝ մարտի դաշտում թողնելով մեկ տանկ, իսկ աշխարհազորայիններին հաջողվել է վնասազերծել մեկ «Գրադ» հրթիռային համակարգ:

Նույն շարքից