Միջազգային 

Ուկրաինայի նախագահը մոբիլիզացիայի մասին հրամանագիր է ստորագրել

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մոբիլիզացիայի մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

 

Հրամանագրի համաձայն, մոբիլիզացիան տեղի կունենա 2015 թվականին, երեք փուլով:

 

Պորոշենկոն նաեւ հայտարարել է, որ «հարեւան երկրի հատուկ ծառայությունները» պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել ընդդեմ մոբիլիզացիայի: «Իրավապահ մարմինների, մարզերի ղեկավարների արձագանքը պետք է լինի վայրկյանաբար եւ խիստ»,-ընդգծել է նա:

 

2014 թվականի գարնանից Ուկրաինայում 3 մոբիլիզացիա է տեղի ունեցել, որից յուրաքանչյուրի դեպքում հավաքագրվել է մոտ 30 հազար մարդ: Վերջին մոբիլիզացիան ավարտվել է սեպտեմբերին:

Նույն շարքից