Միջազգային 

ՆԱՏՕ-ն ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Հյուսիսատլանտյան ալյանսը Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու նպատակներ չի հետապնդում, այլ ցանկանում է համագործակցել նրա հետ:

 

Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը, շեշտելով, որ ՆԱՏՕ-ն հակված է Ռուսաստանի հետ հաստատաել առավել կառուցողական ծրագրեր ու համագործակցել նրա հետ:

Ալյանսի ղեկավարը կրկին Ռուսաստանին կոչ է արել պահպանել մինսկյան համաձայնագրի դրույթներն՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ճանապարհին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման դիրքորոշում էր ցուցաբերել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

 

 

Նույն շարքից