Միջազգային 

Քեմերոնն ու Օբաման հայտարարել են, որ կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

analitik.am

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման համատեղ հոդված են գրել Times-ում, որտեղ հայտարարել են, որ կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու նպատակով, հաղորդում է «Взгляд»-ը:

 

Հոդվածի համաձայն՝ նրանք «կշարունակեն դիմադրել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին», որոնք պաշտոնյաների կարծիքով՝ «ագրեսիվ» են:

 

«Եթե մենք թույլ տանք միջազգային իրավունքի նման հիմնարար խախտումների անպատժելիություն, կտուժենք դրան հաջորդող անկայունությունից»,- պնդել են Քեմերոնն ու Օբաման:

 

«Մենք ոչ երկիմաստ ազդանշան ենք ուղարկել. միջազգային հանրությունը չի աջակցի Ուկրաինան ապակայունացնելու Ռուսաստանի փորձերին»,- հավելել են նրանք։

 

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդները մտադրություն են հայտնել շարունակել Կիևին օգնություն տրամադրել տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման գործում:

 

Համատեղ հոդվածը հայտնվել է ԱՄՆ Քեմերոնի այցից առաջ, որի ընթացքում նա Օբամայի հետ կքննարկի նաև կիբերանվտանգության հարցերը:

Նույն շարքից